Արտաշատում բացվել է եզդի ազատամարտիկ, 1992-ին Արծվաշենում հերոսաբար զոհված Գագիկ Հաջոյանի հուշակոթողը

05/23/2016
 
Այսօր Արտաշատում բացվեց եզդի ազատամարտիկ, 1992-ին Արծվաշենում հերոսաբար զոհված Գագիկ Հաջոյանի հուշակոթողը։ Նախաձեռնությունը «Սինջար» եզդիական միավորմանն է, որի նախագահ Բորիս Մուրազին գլխավորում է ԲՀԿ ազգային փոքրամասնությունների հանձնաժողովը։
 
Բացմանը ներկա էին ԲՀԿ ղեկավար կազմի, «Սինջար» եզդիական հասարակական միավորման եւ եզդի համայնքի ներկայացուցիչներ։ Հուշաքարը բացեցին եզդի հերոսի քույրն ու ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը։
 
ԲՀԿ նախագահն իր խոսքում նշեց, որ առաջիկա օրերին Արտաշավանի հանրակրթական դպրոցում, որտեղ ուսանել է ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանը, կուսակցության նախաձեռնությամբ բացվելու Է Քյարամ Սլոյանի անվան ռազմագիտության դասարան.
 
«Մեր հերոսներին գնահատելով, ու յուրաքանչյուրս մի փոքր բան նրանց հիշատակը հավերժացնելու համար անելով, մենք մեր երեխաներին սովորեցնում ենք լինել այնպիսի քաղաքացիներ, ինչպիսին մեր հերոս տղաներն էին»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։