Արժանապատիվ թոշակ, անվճար կրթություն և սոցիալական համերաշխություն
06/01/2026
Խեղճությունը և սոցիալական անարդարությունը պետք է հաղթահարվեն.
Ամսական նվազագույն կենսաթոշակի չափը համապատասխանեցնել նվազագույն սպառողական զամբյուղի մակարդակին՝ 2027 թվականից փուլային տարբերակով ապահովել նկատելի աճ` նպատակային նշաձող ունենալով 100,000 դրամը,
Ամեն տարի թոշակների չափն ավելացնել/ինդեքսավորել նախորդ տարվա ինֆլյացիայի չափով,
Գազի և էլեկտրաէներգիայի սակագներն իջեցնել 10 տոկոսով,
Պետական ու համայնքային բոլոր կրթօջախները (մանկապարտեզներ, դպրոցներ, միջին մասնագիտական հաստատություններ՝ քոլեջներ, բարձրագույն ուսումնական հաստատություններ) 2028 թվականից սկսած դարձնել անվճար,
Կառուցել հարմարավետ և մատչելի հանրակացարաններ՝ մարզերից եկած ուսանողների համար,
Ստեղծել «Երիտասարդների առաջին աշխատավայր» ծրագիրը, որտեղ պետությունը և մասնավոր հատվածը համագործակցությամբ կլուծեն նորավարտ երիտասարդի զբաղվածության խնդիրը։