ԱՐԹՈՒՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ՝ ՀՀ ՍՊՈՐՏԻ և ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հունվարի 29-ի հրամանագրով Արթուր Բենիամինի Պետրոսյանը նշանակվել է ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար:
1970թ.-ին ավարտել է Երևանի թիվ 83 միջնակարգ դպրոցը:
1970-1976թթ.-ին սովորել և ավարտել է Երևանի պետական Ճարտարագիտական ինստիտուտի լեռնամետալուրգիայի ֆակուլտետը:
1976-1981թթ.-ին աշխատել է Նուռնուսի քարերի մշակման գործարանում` որպես հերթափոխի պետ, այնուհետև` հանքի պետ, ապա նաև` արտադրության պետ:
1981թ.-ին աշխատանքի է անցել ՀՀ Ներքին գործերի նախարարությունում` որպես օպեր լիազոր, հետագայում զբաղեցնելով ավագ օպեր լիազորի, բաժնի պետի, իսկ հետո նաև` վարչության պետի պաշտոնները:
1992թ.-ին փոխադրման կարգով նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր Հարկային պետական տեսչության օպերատիվ վարչության պետ:
1993թ.-ին նշանակվել է ՀՀ Հարկային պետական տեսչության պետի տեղակալ, իսկ 1995թ.-ին` ՀՀ ՀՊՏ պետի առաջին տեղակալ, օպերատիվ վարչության պետ: Ունի ՀՊՏ գնդապետի հատուկ կոչում:
1999թ.-ի նոյեմբերի 8-ին նշանակվել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահի խորհրդական:
2003թ.-ին ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր:
2009թ.-ի փետրվարից "Բարգավաճ Հայաստան" կուսակցության անդամ է:
2009թ.-ի հուլիսի 26-ին նշանակվել է ՀՀ Աշխատանքի պետական տեսչության պետի պաշտոնում:
Արթուր Պետրոսյանն ամուսնացած է, ունի երկու երեխա: