ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԱԿՑԻԱՆ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

10/28/2011
Շարունակվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախաձեռնությամբ և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ իրականացվող բարեգործական առողջապահական ակցիան:
Երևանից ժամանած բժիշկները իրենց մասնագիտական առաքելությունն են շարունակում արդեն Գեղարքունիքի մարզում:

Մարզի առողջական խնդիրներ ունեցող բնակիչները անվճար հետազոտվում են տեղում, իսկ ավելի բարդ դեպքերում` ստանում ուղեգրեր Երևանում անվճար բուժզննման կամ վիրահատության համար: Այս ամենին զուգահեռ հարյուրավոր անվճար ակնոցներ են բաժանվում տեսողական խնդիրներ ունեցող բնակիչներին:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի մասնագետները հաջարդիվ կայցելեն Շիրակի մարզ: