ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԶՈՀՎԱԾ 400-ԻՑ ԱՎԵԼԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ

09/25/2011

Սեպտեմբերի 21-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը տոնական հանդիպում ունեցավ Հրազդան քաղաքի կուսակցական ակտիվի և քաղաքացիների հետ:

Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստը մեկնարկում է օրհներգով, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգում են անկախության ճանապարհին նահատակված հերոսների հիշատակը: Անկախությունը ոչ թե նվեր է, այլ կարևորագույն նվաճում: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը իր ելույթի խոսքում արժևորում է անկախության ձեռքբերումները և առաջնահերթ համարում դրանց պահպանումը:

Կոտայքի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման գործում ունեցած անգնահատելի ավանդի համար ոսկե հուշամեդալով է պարգևատրվում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:


Տոնը շարունակվեց նաև Հրազդան քաղաքի հրապարակում: Շնորհավորելով այստեղ հավաքված բազմահազար հրազդանցիների՝ Գագիկ Ծառուկյանը կարևորեց մեր երկրի հաղթական ճանապարհին իրենց կյանքը նվիրած հերոսներին և ընդգծեց, որ նրանց գործած սխրանքները գործով է պետք գնահատել: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից 100 հազար դրամի չափով ֆինանսական օգնություն են ստանում Կոտայքի մարզի զոհված ազատամարտիկների 400-ից ավելի ընտանիքներ:

Հրազդան քաղաքում տոնական օրն ավարտվեց համերգով և հրավառությամբ: