ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԴԵԲԵԴԱՎԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ
03/15/2012
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով լուծում ստացավ Տավուշի մարզի Դեբեդավան գյուղի 650-ից ավելի բնակիչների խմելու ջրի շուրջ 40 տարվա խնդիրը:
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով Դեբեդավանում նոր և բարձրորակ ջրատար խողովակներ տեղադրելուն զուգահեռ կկառուցվեն նաև ջրի մի շարք ծորակներ գյուղի տարբեր հատվածներում:
«Մենք շատ տեղեր ենք դիմել խնդրի լուծման խնդրանքով, սակայն լսել ենք միայն խոստումներ: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին դիմելուց հետո միայն խնդիրը ստացավ իր դրական լուծումը: Թող բարի գործերը օրինակ ծառայեն բոլորի համար»,- բարձրաձայնում են գյուղի բնակիչները: