ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

11/10/2009
Նոյեմբերի 10-ին  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այցելեց Հայաստանի Եվրոպական Շարժման գրասենյակ: Հյուրին դիմավորեցին Հայաստանում Եվրոպական Շարժման նախագահ Վիկտոր Ենգիբարյանը, Միջազգային Եվրոպական Շարժման գլխավոր քարտուղար Դիեգո Պինտոն, ինչպես նաև ՀՀ հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներ: 


Հայաստանում Եվրոպական Շարժման գրասենյակում հյուրերին ներկայացրեցին Միջազգային Եվրոպական Շարժման գործունեությունը և նպատակները, ինչպես նաև Հայաստանում Եվրոպական Շարժման գրասենյակի իրականացրած ծրագրերը:

Հանդիպման ժամանակ Հայաստանում Եվրոպական Շարժման նախագահ Վիկտոր Ենգիբարյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին շնորհեց Հայաստանում Եվրոպական Շարժման պատվավոր նախագահի կոչում:  

Այնուհետև ելույթ ունեցավ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա նշեց, որ նման կառույցների գործունեությունը կարևոր է Հայաստանում եվրոպական արժեքների ամրապնդման ճանապարհին: «Այս կառույցում ներգրավված երիտասարդները մեծ ներդրում ունեն Հայաստանի եվրոպականացման գործում, մենք պետք է հնարավորինս աջակցենք նրանց»,- ելույթում նշեց պրն. Ծառուկյանը:

Ելույթ ունեցավ նաև Միջազգային Եվրոպական Շարժման գլխավոր քարտուղար Դիեգո Պինտոն: Գլխավոր քարտուղարը նշեց, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը մեծ ներդրում է ունեցել Հայաստանում եվրոպական արժեքների տարածման գործում, և նշեց, որ հետագայում Միջազգային Եվրոպական Շարժման և հայ գործընկերների միջև համագործակցությունն ավելի ընդգրկուն է լինելու: