ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԵՐԹԱՓՈԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ՔՈԼԵՋ

01/30/2012

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանի ուղեկցությամբ, շրջեց և տեղում ծանոթացավ քոլեջի պայմաններին:

Այցի նպատակը մարզադպրոցի ընթացիկ գործունեությանը ծանոթանալը, առկա խնդիրների բացահայտումը և դրանց լուծման հիմնական ուղիների նախանշումն էր:





Գագիկ Ծառուկյանը հենց տեղում ծանոթացավ և լուծումներ տվեց մարզիկներին հուզող մի շարք խնդիրներին: Առավել խորքային խնդիրների ուսումնասիրությունն ու կարգավորումը հանձնարարվեց պատկան անձանց:

Այցի շրջանակներում ՀԱՕԿ նախագահը հանդիպեց քոլեջի աշխատակիցների հետ և մասնակցեց մանկավարժական կազմի ներկայացուցիչներին հուզող խնդիրների քննարկմանը: 

Քննարկման ընթացքում, քոլեջի ուսումնական մասնաշենքի վերանորոգման վերաբերյալ բարձրաձայնված խնդրանքին ՀԱՕԿ նախագահը դրական արձագանքեց. ի նկատի ունենալով խնդրի կարևորությունը, «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի միջոցներով շինարարական աշխատանքներին կարճ ժամանակ անց մեկնարկ կտրվի: