ԱԺ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ԱՐԵՎԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
09/20/2010
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արևիկ Պետրոսյանը դիմում է ներկայացրել Հայաստանի Ազգային Ժողովի փոխնախագահի պաշտոնից հրաժարվելու մասին: Այդ տեղեկությունը հաստատել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը:
Խաչիկ Գալստյանը նշել է նաև, որ հաջորդ քառօրյա նիստերի ժամանակ “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունը կառաջադրի նոր թեկնածու ՀՀ ԱԺ փոխնախագահի պաշտոնը ստանձնելու համար: