Ազատամարտիկները դիմել են Ծառուկյան խմբակցությանը՝ իրենց խնդիրները բարձրաձայնելու համար

07/25/2018

Մի խումբ ազատամարտիկների ընտանիքների անդամներն իրենց բողոքի ձայն են բարձրացրել: Ասում են, որ չեն կարողանում օգտվել իրենց տրված արտոնությունից: Նրանք դիմել են ,Բարգավաճ Հայաստանե կուսակցությանն ու ԱԺ ,Ծառուկյանե խմբակցությանը, հույս ունենալով, որ նրանց խնդիրները կբարձրաձայնվեն: Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ Ծառուկյան խմբակցության փորձագետներին հանձնարարվել է ուսումնասիրել Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին օրենքի փոփոխության և արտոնությունների շրջանակի ավելացման հնարավորությունները: