Ադրբեջանի բարոյական արժեհամակարգը քնած մարդուն կացնահարելն է ԵԽԽՎ լիագումար նիստում ասել է Նաիրա Զոհրաբյանը

01/28/2016

ԵԽԽՎ լիագումար նիստն այսօր քննարկել է միացյալ երկու զեկույց՝ ՙԱմրացնել իրավապաշտպանների իրավունքների պաշտպանությունն ու դերը Եվրոպայի խորհրդի անդամ պետություններումինչպես նաեւ՝ զեկույցորը վերաբերում էր հասարակական կազմակերպությունների գործունեությանն անհարկի միջամտություններին։ Նշյալ երկու զեկույցների հեղինակներն անդրադարձել են ԵԽ անդամ երկրներում եւ հատկապես Ադրբեջանում իրավապաշտպանների իրավունքների ոտնահարմանը եւ հասարակական կազմակերպությունների գործունեությանը խոչընդոտող օրենսդրությանը։ Հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը եւս իր ելույթում անդրադարձել է նշյալ խնդիրներին։ 

Իր ելույթում ԲՀԿ պատգամավորն ասել է՝ 

ՙԶեկույցներըորոնք ներկայացված են մեր գործընկերներ Մեյլիս Ռեպսի եւ  Իվ Կրուխտենի կողմից՝ անդրադառնում են ԵԽ անդամ որոշ երկրներում առկա լրջագույն հիմնախնդիրների՝ իրավապաշտպանների իրավունքների պաշտպանության եւ հասարակական կազմակերպությունների գործունեության լրջագույն խնդիրներին։ Այո,  ԵԽ անդամ բազմաթիվ երկրներում,  այդ թվում նաեւ իմ երկրում, կան մարդու իրավունքների խախտման հետ կապվածխնդիրներ եւ մենք  պատրաստ ենք դրանք բաց ու հրապարակային քննարկել։ Սակայնմեր կառույցում կա մի երկիրորը բացառիկ է մարդու իրավունքներիհանդեպ դրսեւորած իր ցինիզմով։ Դա Ադրբեջանն է,  որտեղ մարդուիրավունքիխոսքի ազատության մասին խոսելը հավասարազոր է ԴանիելԽարմսի հումորեսկներին։ Ադրբեջանում իրավապաշտպան եւ հասարակական գործունեությամբ զբաղվելը հավասարազոր է մահապարտության։ Այն սահմանափակումներըոր դրվում են հասարակական կազմակերպությունների առաջ՝ օրինական գրանցում ստանալու համար,  նման է մի ամբողջ Գողգոթա անցնելուն։ Հասարակական կազմակերպություններըգրանցում ստանալու համարպետք է փաստեր ներկայացնեն,  որ իրենքխնդրում եմ ուշադրություն՝ հարգում են Ադրբեջանի ազգային բարոյական արժեքները։ Մինչդեռ,ադրբեջանական ՙազգային բարոյական արժեքների հարգումը՚ խիստ կասկածելի հասկացություն է. օրինակերբ ադրբեջանցի սպամարդասպան Ռամիլ Սաֆարովը կացնահարեց հայ սպա Գուրգեն ՄարգարյանինԱդրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Էլմիրա Սուլեյմանովան հայտարարեցոր դա հայրենասիրության օրինակ է երիտասարդության համար։ Ահա սա է Ադրբեջանի բարոյական արժեհամակարգը։  Ադրբեջանում իրավապաշտպանները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, լրագրողները դատապարտվում եւ ուղարկվում են բանտ միայն նրա համար, որ չեն ցանկանում դառնալ ռեժիմի ստրուկը։ Հիշենք Լեյլա եւ Արիֆ Յունուսներին, Խաջիդա Իզմայիլովային, Իլգար Մամադովին, ով դանդաղ մահվան է դատապարտված ադրբեջանական բանտում եւ տասնյակ այլ քաղբանտարկյալների։ 

Այո, դուք իրավացի եք, տիկին Ռեպս. ադրբեջանցի իրավապաշտպաններինկեղծ մեղադրանքներ են ներկայացվում, նրանք ենթարկվում հալածանքներիխոշտանգումների, նրանց սպանում են։ Ու այդ ամենը արվում է ադրբեջանական բարոյական արժեհամակարգի դրոշի տակ։ Իսկ դա նշանակում է, որ որեւէ հասարակական կազմակերպություն, որեւէ իրավապաշտպան, որեւէ քաղաքացիական ակտիվիստ չի կարող գործել նման ՙբարոյականության՚ շրջանակում, եւ ի սկզբանե դատապարտված է դառնալու Ալիեւի ռեժիմի թշնամին։ Իսկ թե ի՞նչ է լինում Ալիեւի ռեժիմի թշնամիների հետ՝ հարցրեք Իլգար Մամադովին. նա դեռ ողջ է՚։