ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔԸ ՄԵԾ ՇՈՒՔՈՎ ՏՈՆՈՒՄ Է ԻՐ 47-ԱՄՅԱԿԸ
Աբովյան քաղաքի պատվավոր քաղաքացի Գագիկ Ծառուկյանը քաղաքի 47-ամյակի կապակցությամբ այցելել էր Աբովյան: Աբովյանցիները ԲՀԿ առաջնորդին դիմավորեցին մեծ ոգևորությամբ ու ավանդական աղուհացով: Միջոցառումների շարքը մեկնարկեց Քաղաքապետարանին հարակից Հաղթանակի հրապարակի ամբողջությամբ վերանորոգված զբոսայգու բացման արարողությամբ: Զբոսայգու բացման կարմիր ժապավենը կտրեցին “Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանը և Աբովյանի նախկին քաղաքապետ՝ Կարո Իսրայելյանը:
Հանդիսությունների շարքը “Գագիկ Ծառուկյան” հիմնադրամի հովանավորությամբ շարունակվեց քաղաքի մարզադաշտում: Իր շնորհավորական խոսքում Գագիկ Ծառուկյանը շեշտեց, որ քաղաքի զարգացման գործընթացը շարունակական է լինելու և միայն տարիների երկարատև աշխատանքի շնորհիվ կարելի է հասնել բարգավաճ Աբովյան ու բարեկեցիկ կյանքով ապրող աբովյանցիներ ունենալուն:
Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանը իր հերթին ողջունեց ու շնորհավորեց իր համաքաղաքացիներին: “Բոլորս պետք է գնահատենք մեր քաղաքի պատմական անցյալն ու կառուցենք նորը”:
Քաղաքի 47-ամյակին նվիրված միջոցառումները եզրափակվեցին շքեղ հրավառությամբ: