«Ֆանտազիայի ժանրից են». ԲՀԿ-ի պատգամավորը` կառավարության դեմ դաշինքի մասին

09/27/2016

«Իրավունք»-ն այսօր ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանին հետաքրքրվեց` ճի՞շտ են խոսակցությունները, թե ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ը ստվերային համագործակցում են եւ նոր կառավարության եւ վարչապետի հանդեպ ավելի խիստ են, քան նախորդի: «Նման բան չկա: Ես Հովիկ Աբրահամյանին քի՞չ եմ քննադատել: Այդ խոսակցությունները ֆանտազիայի ժանրից են: Մենք դրա կարիքը չունենք: Լավին լավ ենք ասելու, վատին` վատ: Մենք հայհոյող չենք: Նաեւ լուծումներ ենք առաջարկում»,- ասաց ԲՀԿ պատգամավորը:

Մյուս հարցին` վարչապետի կադրերը  ի զորո՞ւ են լուծելու երկրում առկա խնդիրները, Միքայել Մելքումյանն ասաց, որ մանրամասն չի ուսումնասիրել նրանց կենսագրությունները, միայն  գիտի, որ նրանք փորձ ունեն մենեջմենթի ոլորտում:

 

http://iravunk.com/news/11354