«ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ՝ ՈՒՂՂՎԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ
Մեծարգո նախագահ,
Հարգարժան պրն Ծառուկյան,
Հարգելի գործընկերներ,
Տիկնայք և պարոնայք,
Այսօր արդեն վստահաբար կարելի է ասել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նորանկախ Հայաստանի քաղաքական պատմության մեջ այլեւս կայացած եւ կազմակերպված քաղաքական ուժ է, որը վերջին ընտրություններին ապացուցել է իր մրցունակությունը, կենսունակությունը: Եվ այսօր մենք, ողջունելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը, ցանկանում ենք եւս մեկ անգամ հաջողություն մաղթել երիտասարդ քաղաքական ուժին, նրա առաջնորդին եւ ցանկանալ նորանոր քաղաքական բարձրունքներ:
Կարծում եմ, որ մենք միասնաբար ի զորու ենք հաղթահարել բոլոր այն մարտահրավերները, որ կան և կարող ենք մեր երկիրը տանել առաջընթացի, զարգացման ու բարգավաճման ճանապարհով: Բարի երթ համագումարին և ամենայն բարիք:
Շնորհակալություն:
ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ