«Մենք պահել ենք մեր պայմանավորվածությունը». ԲՀԿ ավագանի
Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը փոխանցեց, որ կուսակցությունն այսպիսի որոշում է կայացրել. «Կուսակցությունը կայացրել է որոշում` համաձայն որի` Վանաձորի ԲՀԿ ավագանիները ևս կբոյկոտեն ավագանու առաջիկա նիստերը մինչև հետագա մարտավարության ճշգրտումը»: Aravot.am-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց նաև ԲՀԿ-ի Վանաձորի և Գուգարք տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ, ԲՀԿ ընտրված ավագանի Հրանտ Մարգարյանը: Նա մանրամասնեց. «Լուսավոր Հայաստանը նախաձեռնություն է հայտնել, որ առաջիկա ավագանու նիստերը բոյկոտելու են: Մեր քաղաքական խորհրդի կողմից որոշում է կայացվել միանալ նախաձեռնությանը մինչև քաղաքական խորհրդի կողմից նոր որոշում կկայացվի»: Պարոն Մարգարյանը նաև հավելեց, թե Վանաձորի քաղաքապետի ընտրության ժամանակ իրենց խոստումը պահել են. «Մեր երեք հոգանոց խումբը չի խախտել մեր պայմանավորվածությունը»:
՝ http://www.aravot.am/2016/10/11/814846/