«ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿՍԱՏԱՐԻ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ
02/25/2012
Կառավարության նիստերի դահլիճում կայացավ «Համերաշխություն» կուսակցության 4-րդ հերթական համագումարը:
Համագումարի շրջանակներում, առաջնորդվելով գաղափարական ընդհանուր սկզբունքների համատեղելիությամբ, հիմք ընդունելով կուսակցության ակտիվի, հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ ընթացիկ քննարկումների արդյունքները, ելնելով Հայաստանի ապագայի սեփական տեսլականը կյանքի կոչելու ցանկությունից, կուսակցության պատվիրակները որոշեցին 2012թ-ի խորհրդարանական ընտրություններին սատարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: