«Հակահիգիենիկ եւ անառողջ երեւույթների հայտարարություններին չեմ հետեւում». Նաիրա Զոհրաբյան

09/12/2016

Սեպտեմբերի 11-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն Ազատության հրապարակում ելույթի ժամանակ ի թիվս այլ կուսակցությունների` հիշատակեց նաեւ ԲՀԿ-ին` ասելով, որ վերջինս Հովիկ Աբրահամյանի հավատարիմ հենարանն է: «Մեր դիրքորոշումը այդ սուբյեկտների վերաբերյալ միանշանակ է. նրանք Հայաստանում քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունք չպետք է ունենան: Մենք նրանց համարում ենք նույնպիսի չարիք, ինչպիսին Սերժ Սարգսյանին»,- որոշ քաղաքական ուժերի մասին այսպես էր արտահայտվել Փաշինյանը: Այս առնչությամբ Aravot.am-ը մեկնաբանություն խնդրեց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանից: «Ձեր նշած քաղաքական միավորի գործունեությանը չեմ հետեւել: Նրա հայտարարությունից տեղյակ չեմ: Ինձ համար քաղաքականության մեջ ևս կարեւոր է հիգիենան: Հակահիգիենիկ եւ անառողջ երեւույթների հայտարարություններին չեմ հետեւում: Հորդոր գործընկերներիս` նշյալ երեւույթի հետ կապված այլեւս ինձ մի դիմեք»,-ասաց նա: 
 

 http://www.aravot.am/2016/09/12/734466/