«ԿՈՏԱՅՔ ԳԱՐԵՋՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՍՊԸ-Ն ԱՅՍՈՒՀԵՏԵՎ «ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ» ԿՈՆՑԵՌՆԻ ԿԱԶՄՈՒՄ Է
05/14/2011
Ավանդույթների վերականգնում և նորովի ներկայացում: Մայիսի 14-ին կայացած գործարքի համաձայն ֆրանսիական «Բղասեղի ինթերնեշնլ հոլդինգ» կազմակերպությունը «Մուլտի Գրուպ» կոնցեռնին է վաճառում «Կոտայք գարեջրի գործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնետոմսերի հարյուրտոկոսանոց փաթեթը:
Ֆրանսիական կողմի ներկայացուցիչ Ժան Պոլ Լան Ֆրանկելի գնահատմամբ՝ այս գործարքի շնորհիվ նոր շունչ է հաղորդվելու «Կոտայք» գարեջրի գործարանի գործունեությանը: «Արվելու է հնարավորը սեղմ ժամկետներում նորովի ներկայանալու և հայրենական գարեջրագործության առաջատարի տիտղոսը վերականգնելու համար»,-ամփոփում է Գագիկ Ծառուկյանը: