«Կազմել կենդանի պատ». Վահե Էնֆիաջյանի կոչը

07/30/2016

 

 

Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի Թաղի դեպքերի վերաբերյալ ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի կոչը: «Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կյանքն ու առողջությունը վեր է ամեն ինչից, ուստի կոչ եմ անում Ազգային Ժողովի իմ գործընկեր-պատգամավորներին` անկանխատեսելի հետագա զարգացումները, բախումներն ու նոր անցանկալի միջադեպերը կանխարգելելու նպատակով ՝ որպես կենդանի վահան գտնվենք բոլոր այն վայրերում, որտեղ հավանական են նոր բախումներ, որպեսզի հնարավոր լինի կանխել հավանական ու անդառնալի զարգացումները»:

Վահե Էնֆիաջյան 

 http://www.aravot.am/2016/07/30/722022/