«Իշխանական հաստավզերը Մասիսում ստիպեցին». Լյովա Խաչատրյան. տեսանյութ
«Մասիսում իշխանական հաստավզերն եկան և ստիպեցին».Լյովա Խաչատրյան «ԲՀԿ-ն ակտիվ մասնակցում է առաջիկա ՏԻՄ ընտրություններին, մոտ 80 համայնքներում առաջադրել է թեկնածուներ, ակնկալիքները բոլոր տեղերից են։ Մի քանի տեղերում արդեն միջադեպեր են եղել թեկնածուների հետ կապված, բայց դրանք առայժմ որակենք՝ որպես լոկալ միջադեպեր։ Ո՞վ է կասկածում, որ, եթե պետական ապարատն իր ֆինանսական, վարչական մեթոդներով փորձի ճնշումներ գործադրել, ոչ բոլորը կարող են դիմանալ»,-այս մասին Հայելի ակումբում ասաց ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանը, նշելով,որ իրենք նույնպես ՏԻՄ ընտրությունների ժամանակ հանդիպել է խոչընդոտների.իշխանական «հաստավզերն» եկել և ստիպել են նրանց, սակայն դա, ըստ պատգամավորի, նրանց թեւաթափ չի արել: Լյովա Խաչատրյանի խոսքով՝ ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը կարծում է, որ ոչ բոլորն են փողի համար ընտրում իշխանական թեկնածուին. «Ոչ բոլորն են փողին թամաշա, բայց մարդիկ վերցնում են, որովհետեւ եթե չվերցնեն, ուրեմն չեն ընտրելու, եթե չեն ընտրելու, ուրեմն հաստավզերն են գալու, իրանցից հետո էլ նաչալնիկներն են գալու ու պահանջելու են դիմում գրել եւ հեռանալ աշխատանքից»,-նշեց ԲՀԿ պատգամավորը: