«ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՎԻՐԱՀԱՏԵԼՈՒ ԵՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՉԵՄՊԻՈՆԻՆ
04/27/2011
Ապրիլի 20-ին «Ա1 պլյուս» կայքում տեսանյութ էր տեղադրվել սպորտի վարպետ, Հայաստանի բազմակի չեմպիոն Գևորգ Ղևոնդյանի մասին, ով շուրջ 8 տարի վնասվածքի պատճառով գամված է անկողնում:
Հրապարակումը անարձագանք չմնաց, նույն օրը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանձնարարել էր անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել երիտասարդին: Այդ նպատակով նրան էին այցելել Ռոզա Ծառուկյանը, առողջապահության նախարար Հարություն Քուշքյանը և Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը:
Երիտասարդ չեմպիոնի բուժման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը կատարվելու են «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով: