«ԲՀԿ»-ական պատգամավոր. Հայաստանում մենաշնորհի հարցերը հնարավոր է լուծել մեկ շաբաթում
Հայաստանում մենաշնորհների չարաշահումը հնարավոր է դադարեցնել 1 – 2 շաբաթում: Այդ մասին սեպտեմբերի 13-ին հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նրա խոսքով, դրա համար կարիք չկա ամիսներով հետազոտել ակնհայտ հարցերը: Իշխանության մեջ ոչ մեկին հուշելու կարիք չկա, թե ով ինչ շուկաներ է զբաղեցրել` մյուսներին դուրս մղելով. բոլորն անուններով գիտեն: «Մենք ասացինք, ասացինք: Հետո իշխանություններն ասացին. «Երեք շաբաթ տվեք»: Հետո ասացին. «Բարդ խնդիր է, պետք է ավելի երկար մտածել»: Ի՞նչ բարդ բան կա: Ընդամենը պետք է հասարակությանը ցույց տալ, որ այնտեղ, որտեղ առեւտրի թույլտվություն ուներ երեք սուբյեկտ, այժմ հանգիստ կարող են քսաներեքն աշխատել», - ասել է Մելքումյանը: