«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ, ԲՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ
«Երկու տարվա ընթացքւոմ անընդհատ աճել է մեր մասնակցությունը օրենսդրական գործունեությունում: Արդեն ընդունված են մեր ընկերների կողմից առաջարկված օրենքների շատ նախագծեր, մի շարք նախագծեր շրջանառության մեջ են: Այս աշխատանքի վերլուծությունը ըստ ամիսների կամ եռամսյակների նույնպես ցույց է տալիս, որ կա անընդհատ վերընթաց շարժում»,-ԱԺ-ում կուսակցության գործունեությունն ամփոփեց Արամ Սաֆարյանը:
ԲՀԿ Քաղխորհրդի անդամ Արամ Սաֆարյանը անդրադարձավ նաև համաշխարային ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու ծրագրերին: Զեկուցողը նշեց, որ տնտեսական քաղաքականության ոլորտում կուսակցությունն առաջ է մղելու հայրենական արտադրողների և ծառայություն մատուցողների շահերի պաշտպանությանն ուղղված դիրքորոշումը, տնտեսական գլոբալ ճգնաժամերի հետևանքով ծանրությունը հասարակության տարբեր խավերի միջև այնպես բաշխելու քաղաքական մոտեցումը, որ ոմանց ճգնաժամը ծնկի չբերի, իսկ ոմանք նույնիսկ չզգան դրա ծանրությունը:
Ամփոփելով ելույթը՝ Արամ Սաֆարյանը կարծիք հայտնեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ունի անհրաժեշտ թվով բարձրորակ, համազգային ճանաչում ունեցող մասնագետներ և փորձագետներ, ովքեր իրենց գիտելինքերը կարող են ի նպաստ դնել հայրենիքի բարգավաճմանը:
Ներկաներին պրն Սաֆարյանը մաղթեց կամք, կորով, ուժ ու եռանդ ՀՀ քաղաքացիների սպասումներն իրականացնելու, միասնական ուժերով բարգավաճ երկիր կառուցելու առաքելության իրականացման համար: