«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
09/20/2011
Սիրելի հայրենակիցներ,
ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ:
ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ:
Ազատությունն ու անկախությունը անփոխարինելի արժեքներ են, որոնց համար հայ ժողովուրդը չափազանց թանկ գին է վճարել: Մեր պատմության ընթաքում մենք միշտ պայքարել ենք հանուն անկախության, պատմական յուրաքանչյուր պահն օգտագործել ենք հայոց անկախ պետականությունը վերականգնելու համար: Ուղիղ 20 տարի առաջ մեր ժողովրդի կամքի և համառության, խիզախության և հերոսության գնով մենք ձեռք բերեցինք բաղձալի անկախությունը, արյան գնով պաշտպանեցինք մեր տունը, մեր օջախը, մեր ազատությունն ու անկախությունը:
Անկախության 20 տարիների ընթացքում մեր հասարակության մեջ, մեր կյանքում ու մեր երկրում շատ փոփոխություններ են տեղի ունեցել: Շատ արժեքներ են փոխվել, սակայն մի բան մեր մեջ պետք է մնա անփոփոխ ու անսասան` դա սերն ու անմնացորդ նվիրումն է մեր հայրենիքի ու ժողովրդի հանդեպ: Յուրաքանչյուր հայ պետք հպարտանա իր երկրով, իր ժողովրդով, իր պետությամբ և պետականւթյամբ:
Սիրելի հայրենակիցներ,
նորից ու նորից շնորհավորելով բոլորիս այս կարևոր հոբելյանի կապակցությամբ, մաղթում եմ մեր պետությանն ու ժողովրդին խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում:
նորից ու նորից շնորհավորելով բոլորիս այս կարևոր հոբելյանի կապակցությամբ, մաղթում եմ մեր պետությանն ու ժողովրդին խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության
նախագահ Գագիկ Ծառուկյան
նախագահ Գագիկ Ծառուկյան