«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

05/28/2010

Սիրելի հայրենակիցներ,

ջերմորեն շնորհավորում եմ հայ ժողովրդի կարևոր ձեռքբերումներից մեկը խորհրդանշող այս օրվա` Հանրապետության տոնի առիթով:
 
1918թ-ի մայիսի 28-ին հռչակվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, հազարավոր հայ քաջորդիների կյանքի ու արյան գնով վերականգնեց դարերով կորցրած հայոց պետականությունը: Իր գոյության թեկուզև կարճատև ժամանակահատվածում այն կարողացավ համախմբել Մեծ եղեռնից հետո ցիրուցան եղած հայության հատվածները, կազմակերպել ժողովրդի ներքին կյանքն ու ստեղծել ազգային պետականության անհրաժեշտ բոլոր ատրիբուտները:
 
Նոր սերնդի քաղաքական գիտակցության մեջ միշտ պետք է վառ պահվի այն գաղափարը, որ անկախությունն ու ազգային պետականությունը անփոխարինելի արժեքներ են, որ յուրաքանչյուրիս անվտանգությունը, բարեկեցությունն ու բարգավաճումը պայմանավորված են մեր ազգի միասնականության և ամուր պետականության առկայության գործոններով:  

Մայիսյան այս գեղեցիկ տոնի առիթով մաղթում եմ մեր ժողովրդին խաղաղություն, բարեկեցություն ու նորանոր հաղթանակներ:   

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության
նախագահ Գագիկ Ծառուկյան