«Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական ծրագիրը

09/12/2018

Սիրելի՛ երևանցիներ,

Այսօր աշխարհը փնտրում է  քաղաքը ապրելու համար առավել հարմարավետ դարձնելու նորանոր լուծումներ:

Մենք վստահ ենք, որ «կանաչ-խելացի» քաղաքի հայեցակարգը, որը մենք առաջարկում ենք մեր համաքաղաքացիներին, հաստատապես մեր մայրաքաղաքը դարձնելու  է ապրելու համար հարմարավետ և գրավիչ:

Մեզ անհրաժեշտ է  ձեր աջակցությունը:

Երևանը պետք է լինի գրավիչ և հարմարավետ  իր բնակիչների և հյուրերի համար:

Դա հնարավոր է

    1.  Երևանի քաղաքապետարանը պետք է իրականացնի սոցիալական բնակարանաշինության ծրագիր՝ ապահովելով քաղաքի գլխավոր հատակագծի պահանջներին համապատասխան հողահատկացումևեր մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում: Նորակառույց շենքերում բնակարանները շահառուներին պետք է հատկացվեն լիարժեք վերանորոգված' 1մ2 ֊ի համար 180 հազ. դրամով, կամ՝ 60 մ2 բնակարանները մոտ 20-22 հազար ԱՍՆ դոլարին համարժեք դրամով: Քաղաքացիները ամսական վճարումները կատարում են 30 տարվա ընթացքում՝ առանց կանխավճարի: Ծրագիրն իրականացվում է թափանցիկ և հրապարակային' քաղաքի ավագանու կողմից հաստատված կարգին համապատասխան:

     2.  Երևանի քաղաքապետարանը չի կարող լիարժեք ծրագրեր իրականացնել, եթե քաղաքի բյուջեն տարեկան կազմի, ինչպես այժմ, ընդամենը 80 մլրդ. դրամ, որի մեծ մասը  կազմում Են ՀՀ պետական բյուջեի միջոցով ֆինանսավորվող տարբեր ծրագրերը՝ սուբվենցիաներ, պատվիրակված լիազորություններ և այլն: Երևանում է կենտրոնացված հանրապետության մանրածախ առևտրի շուրջ 75%-ը, արդյունաբերական արտադրանքի թողարկման շուրջ 60%-ը, ծառայությունների շուրջ 70%-ը, մինչդեռ քաղաքի բյուջեն բացարձակ չի շահում վերոնշյալից: Ուստի, մենք առաջարկում ենք մայրաքաղաքում գրանցված և գործող առևտրային կազմակերպությունների, ձեռնարկությունների շահութահարկի և եկամտային հարկի 10-%-ը մասնահանել Երևանի բյուջե: Կարծում ենք՝ սա արդար որոշում կյինի: Այդ մասնահանումների հաշվին Երևանի բյուջեն էապես կավելանա, ինչի հաշվին մայրաքաղաքում կիրականացվեն լրջագույն ծրագրեր:

    3. Երևանի բարդագույն խնդիրներից է տրանսպորտի հարցը: Մայրաքաղաքում պետք է գործի ժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած տրանսպորտային ցանց՝ ներկայումս գործող խայտառակ «գծերի» փոխարեն: Առաջիկա տարիների համար հստակ պետք է ամրագրել, որ ուղեվարձի գինը չի փոփոխվելու: Դա նշանակում է, որ Նոր տրանսպորտային ցանցի համար գործող ծախսերը պետք է օպտիմալացնել՝ վերացնելով մի կողմից զուգահեռ գործող երթուղիները, մյուս կողմից՝ փոքր ուղևորատարությամբ տրանսպորտային միջոցները փոխարինել մեծ ուղևորատարներով՝ հիմքում դնելով նաև փոխտեղաշարժի /пересадка/ միջոցով՝ նույն վարձաչափով ուղևորներին իրենց ցանկալի վայր հասցնելը, ինչպես ընդունված է աշխարհի բազմաթիվ երկրներում: Նոր տրանսպորտային ցանցի գործարկումը պետք է իրականացվի թափանցիկ և մրցակցային եղանակով՝ 3 հիմնական պայմանի առաջադրմամբ.

  • Տրանսպորտի գինը չի փոփոխվում,
  • Խոշոր ուղևորատար տրանսպորտային միջոցները հագեցած են ժամանակակից տեխնիկական միջոցներով, այդ թվում՝ սահմանափակ տեղաշարժի հնարավորություններով քաղաքացիներին սպասարկելու համար,
  • Ձեռք բերված տրանսպորտի տոմսերը կգործեն մեկ ժամ:

Կարևոր խնդիր է մետրոյի նոր կայարանների կառուցումը: Մասնագետների հետ մեր քննարկումների արդյունքում այս փուլում մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցումը մենք համարում ենք իրատեսական: Դեռևս խորհրդային տարիներին Աջափնյակ կայարանի կառուցման համար հսկայածավալ աշխատանք է կատարվել, ծախսվել է 100 միլիոն դոլարին համարժեք դրամ եւ կայարանի կառուցման աշխատանքները վերսկսելու համար նախնական անհրաժեշտ գումարը, ըստ մասնագետների, 12-15 միլիոն դոլար է, որը, կարծում ենք, լուծելի խնդիր է:

    4.  Երևան քաղաքի բազմաբնակարանային շենքերում գրանցված է ընդհանուր թվով 4739 շահագործվող վերելակ, որից 2018 թվականի հուլիսի 10-ի դրությամբ վերջնական փորձագիտական եզրակացություն ստացել են 1352-ը, դրանից 31-ը' բացասական: Վերելակների մեծ մասի պիտանելության, ծառայության ժամկետները վաղուց անցել են: Նման վերելակները խիստ ռիսկային են և իրական սպառնալիք են Երևանցու կյանքի և անվտանգության համար: Մենք առաջարկում ենք խնդրին տալ օրենսդրական լուծում, այն է' մայրաքաղաքի վերելակային տնտեսության նորոգման և ընթացիկ սպասարկման համար դրանք բաց և թափանցիկ մրցույթով հանձնել հայտնի օպերատոր ընկերությունների, դնելով հստակ պայմաններ' ըստ ժամանակացույցի ապահովելով վերելակների նորոգման պարբերականությունը և պահեստամասերով ապահովումը: Սպասարկումը պետք է կատարվի նվազագույն վճարի դիմաց' քարտերի կիրառման միջոցով:

  5.  Մայրաքաղաք Երևանում տարիներ շարունակ չլուծված է մնում աղբահանության և աղբավերամշակման կազմակերպումը: Աղբահանության, թափոնների ու արտանետումների վերամշակման ու խելացի կառավարման խնդիրը այսօր լուրջ մարտահրավեր է: Մեր անցկացրած մոնիտորինգի արդյունքում երեւանցիների զգալի մասը դժգոհ է Երևանում իրականացվող աղբահանությունից: Ուստի, մենք գտնում ենք, որ այս ոլորտի հիմևախնդրի արմատական լուծման նպատակով անհրաժեշտ է իրականացնել լրջագույն արտաքին աուդիտ, խորհրդատվություն և միջազգային մրցույթ՝ հիմքում ունենալով ըստ հստակ ժամանակացույցի ոլորտի տեխնիկական արդիականացումը՝ ժամանակակից մեքենասարքավորումներով աղբավերամշակման ձեռնարկության գործարկմամբ:  Հստակ պետք է արձանագրվեն ներդրումների ծավալը, կառուցվածքը և ժամկետները: Էկոլոգիապես անվտանգ աղբավերամշակման գործարանը միաժամանակ արտադրելու է պարարտանյութ, ջերմային էլեկտրաէներգիա և բիոէներգիա: Ներկայումս Երևանում տարեկան գոյանում է այնպիսի ծավալի կենցաղայի աղբ, որ վերոնշյալ ձեռնարկության գործարկումը [իովին հիմնավորված է նաև որպես շահութաբեր ձեռնարկատիրություն: Ի վերջո, Երևանի յուրաքանչյուր բնակչի համար պետք է հստակ պարզ լինի, թե իր կողմից աղբահանության համար յուրաքանչյուր ամիս վճարվող օրենքով սահմանված վարձավճարը ո՞րտեղ և ի՞նչ արդյունավետությամբ է ծախսվում:

    6. Մայրաքաղաքում լրջագույն չլուծված խնդիր է մնում բնակֆոնդի մաշվւսծությունը և վթարային շենքերի բնակիչների ճակատագիրը: 2014~2018թթ Երևանում առկա են 4-րդ աստիճանի՝ թվով 4-ը, 3-րդ աստիճանի 100-ից ավելի վթարային շենքեր: Փաստենք, որ ցանկացած պահի 3-րդ աստիճանի վթարային շենքերը կարող Են դառնալ 4-րդ աստիճանի: Ուստի, անհապաղ պետք է լուծել այդ շենքերի բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու խնդիրը: Մայրաքաղաքում գրանցված և գործող առևտրային կազմակերպությունների, ձեռնարկությունների շահութահարկի և եկամտային հարկի 10-%-ը մասնահանելով Երևանի բյուջե՝ հնարավոր է սեղմ ժամկետներում լուծել Նաև վթարային շենքերի խնդիրը:

   7.  Խելացի քաղաք ու կանաչ տնտեսություն

 Այսօր քաղաքակիրթ աշխարհը հասկացել է, որ աշխարհում ակտիվացած բնական տարերային երևույթները և բնական միջավայրի վրա մարդածին անխոհեմ միջամտությունը, անվերահսկելի տեխնոլոգիական գործընթացները, հանգեցնում են էկոլոգիական հավասարակշռության խախտման: Երևանը պետք է դառնա խելամիտ և կանաչ տնտեսություն ունեցող քաղաք: Մայրաքաղաքում պետք է ապահովվի ամենաբարձր կարգի էկոլոգիական հավասարակշռություն: Երևանում խելամիտ միջավայրի ձևավորման հիմքում պետք է դրվի թվային հասարակության ձևավորումը և աղտոտման կանխարգելման քաղաքականության իրականացումը:

Ըստ հիգիենիկ պահանջների, Երևան քաղաքում մեկ շնչին հասնող կանաչ տնկարկների մակերեսը պետք է կազմի 28,8 մ2: Սակայն 1990-ական թվականներից սկսված և մինչ օրս շարունակվող զանգվածային ծառահատումները և դրանց հաջորդող լայնամասշտաբ շինարարությունը բերեցին այդ ցուցանիշի կտրուկ Նվազման' հասցնելով այն 4,5 մ2:

Երևանի խիտ կառուցապատումը, ազատ տարածքների սակավությունը և բնակչության բարձր խտությունը լուրջ արգեւք եՆ կանաչապատման նորմատիվային ցուցանիշին հասնելու համար: Ստեղծված իրավիճակում նորմատիվային ցուցանիշին հնարավոր է հասնել՝ իրականացնելով մի շարք քայլեր, որը մենք ծրագրել ենք.

  • Ազատ տարածքներ ունեցող վարչական շրջաններում ստեղծել քաղաքային նշանակության զբոսայգիներ և անտառային պուրակներ:
  • Երևանում գոյություն ունեցող 90 պուրակներում, այգիներում և հանգստի գոտիներում իրականացնել կանաչապատման, բարելավման, իսկ անհրաժեշտության դեպքում՝ վերակազմակերպման աշխատանքներ:
  • Երևանի արվարձաններում ստեղծել կանաչ տնկարկներով պաշտպանիչ շերտ (բուֆերային գոտի), որը կնպաստի ընդհանուր էկոլոգիական վիճակի բարելավմանը:

 

   8.  Արմատապես պետք է փոխել համատիրությունների գործունեության եղանակը, բովանդակությունը և գործառույթները: Այսօր համատիրություն­ները որևէ իրական գործառույթ չեն իրականացնում: Ուստի, անհրաժեշտ է ընդունել համատիրությունների մասին նոր օրենսդրություն, որտեղ հստակ արմագրված կլինեն համատիրության և բնակիչ փոխհարաբերությունները, համատիրության պարտականությունները, ինչպես նաև պարտականությունը չկատարելու դեպքում համատիրության հստակ պատասխանատվությունը

   9.  Տարիներով չլուծված խնդիր է նաև շինթույլտվությունների և շինարարական նախագծերի հաստատման գործընթացը: Անհրաժեշտ է գործարկել այնպիսի մեխանիզմներ, որի դեպքում կոռուպցիան լինի զրոյական, իսկ ներդրողը, կառուցապատողը, քաղաքացին կհասկանան, որ քաղաքապետարանն իր գործընկերն է և ոչ թե հակառակորդը: Առնվազն մի քանի ժամվա ընթացքում կառուցապատողը պետք է էլեկտրոնային եղանակով ստանա տեղեկատվություն իր դիմումի ընթացքի մասին: Եթե արձանագրվում է, որ պետական կամ համայնքային ծառայողի կողմից ցուցաբերվել է պրոֆեսիոնալ անգործություն, անտարբերություն, կամ կայացվել է սխալ որոշում, ապա այդ նույն ծառայողը պատժվում է և իր գրպանից պարտավորվում է փոխհատուցել դիմումատուի վնասները: Ի վերջո, կառուցապատողների համար «սահմանադրությունը» Երևանի գլխավոր հատակագիծն է, որի պահանջի ցանկացած խախտում պետք է բացառվի:

 10.  Լրջագույն խնդիր է Հրազդանի կիրճի ներկայիս աղետալի վիճակը: Օր առաջ Հրազդանի կիրճը պետք է վերադարձվի իր օրինական տիրոջը՝ երևանցիներին: Անհրաժեշտ է նոր օրենքով կիրճը վերադարձնել հանրությանը, իսկ ապօրինի թույլտվություններ տրամադրած քաղաքապետերը և մնացյալ պաշտոնյաները իրենց գրպանից պիտի փոխհատուցեն սեփականատերերի վնասները:

  11.  Երևանի մշակութային զարգացման հիմնական ուղղություններ

«ՀԻՆ ԵՐԵՎԱՆԻ» պահպանում - Յուրաքանչյուր քաղաքի պատմամշակութային ժառանգության պահպանությունը քաղաքի այցեքարտն է: «ՀԻՆ ԹԱՂԸ» Երևանի ամենակարևոր հատվածն է, որը զբաղեցնում էր քաղաքի կենտրոնական հատվածը: «ՀԻՆ ԵՐԵՎԱՆԻ» պատմական դեմքի վերականգնումը եւ պահպանումը մայրաքաղաքի առաջնային հիմնախնդիրնԵրից է:

ճոպանուղու կառուցում - Երևանում տեղաշարժվելն ու քաղաքի տեսարժան վայրերին ծանոթանալը պետք է լինեն հարմարավետ և հետաքրքիր, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է կառուցել վերգետնյա ճոպանուղիներ, որոնք կկապեն էրեբունի ամրոցը, քաղաքի բանուկ հատվածը, Կասկադը, Հաղթանակի զբոսայգին՝ հետագայում երթուղին ավելացնելու հեռանկարով: Քանի որ ամբողջ աշխարհում ճոպանուղին համարվում է էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոց և այլընտրանք քաղաքային տրանսպորտին, դրա կառուցումն իրատեսական է և տնտեսապես շահավետ: ճոպանուղիները պետք է դառնան Երևանի նոր բրենդերից մեկը:

Էրեբունի ամրոցի պահպանում - ամրոցը Երևանի կարևորագույն պատմական հուշարձանն է, Երևանի այցեքարտը, որն այժմ գտնվում է անմխիթար վիճակում: Էրեբունի բերդաքաղաքի պահպանումը քաղաքային իշխանության առաջնային խնդիրներից պետք է լինի: Բացի այդ' հաշվի առնելով Երևանի հարուստ պատմական անցյալը, ամրոցին կից հարկ է կառուցել շինություն, որտեղ Ներկայացված կլինեն Հին Երևանի կենսակերպին բնորոշ բոլոր ատրիբուտները, որը հնարավորություն կտա մայրաքաղաք այցելած զբոսաշրջիկներին «տեղափոխվել» պատմական էրեբունի:

Ինտերակտիվ թանգարաններ - ինտերակտիվ թանգարանների պրակտիկան լայնորեն կիրառվում է ամբողջ աշխարհում, որը ապահովում է այցելուի և ցուցանմուշների անմիջական կապը, հնարավորություն է տալիս գտնվել իրադարձությունների կենտրոնում, կամ մասնակից դառնալ որոշակի պատմական իրադարձության՝ անկախ լեզվական եւ տարածական սահմանափակումներից: Երևանում ինտերակտիվ թանգարանի կառուցումը զգալիորեն կխթանի քաղաքի մշակութային զարգացմանը և զբոսաշրջային գրավչությանը:

Երևանին մշակութային կյանքը ապակենտրոնացնելու, կենտրոնից հեռու բնակվող երևանցիևերին մայրաքաղաքային մշակույթի կարևոր տարրերից կինոթատրոն այցելելու հնարավորություն ընձեռելու Նպատակով Երևանի վարչական շրջանների Ենթակայությամբ գործող ժամանակակից թվային մինիպլեքսերի' մինչև 50 հանդիսատեսների համար նախատեսված կինոթատրոնների ցանցի ստեղծում, որտեղ կիրականացվեն ֆիլմերի դիտումներ, հանդիպումներ արվեստագետների և հայտնի մարդկանց հետ:

  12. Երևանի քաղաքապետարանը քաղաքում դպրոցների, նախակրթարանների և առողջապահական հիմնարկների գործունեության համար պատասխանատու կառույց է: Այս ոլորտում տարիներով կուտակված բազմաթիվ չլուծված խնդիրներ կան: Մի բան ակնհայտ է՝ երևանցին դժգոհ է բժշկական կենտրոնների, պոլիկլինիկաների, դպրոցների և մանկապարտեզների մեծ մասի կողմից մատուցվող ծառայություններից: Երևանի առողջապահությունը գտնվում է անմխիթար վիճակում, բացակայում Են Երևանի ենթակայությամբ գտնվող հիմնարկների ֆինանսատնտեսական վիճակի, կադրային հագեցվածության, նրանց նպատակահարմարության մասին տվյալներ: Բացարձակ չկա վերահսկողություն, պետպատվերի գումարների մեծ մասը փոշիացվում է՝ չհասնելով հասցեատերերին, բժշկական ծառայությունների գնացուցակը ուռճացված է: Պետական բուժհիմնարկները, մասնավորապես՝ առաջնային բժշկության օղակը, պոլիկլինիկաներն ունեն ֆինանսական, շենքային, մասնագիտական բազմաթիվ խնդիրներ:

Մայրաքաղաքում շարունակում է հրատապ խնդիր մնալ թափառող կենդանիների հարցը, որը պահանջում է համալիր լուծում, որը արդեն իսկ քննարկվել է ոլորտի մասնագետների հետ:

Արդյո՞ք կան լուծումներ. իհարկե կան:

Ո՞րն է դրա երաշխիքը:

Քաղաքական կամքը, ռեսուրսները և խելացի ու պրոֆեսիոնալ կադրերը:

Դրամահավաքները, կեղծ պետական պատվերներն ու «ատկատները» պետք է դառնան անվերադարձ անցյալ: Առողջապահության ոլորտում անհրաժեշտ է վարչարարության կտրուկ փոփոխություն, քաղաքացիներին պետք է տրամադրվեն հատուկ վաուչերներ, և երեւանցին ինքը պետք է ընտրի, թե որ բուժկենտրոնում է նախընտրում բուժվել:

  13.  Անհրաժեշտ է գործարկել օդանավակայանից մինչև Երեւան գնացք: Բացի օդանավակայան հասնելու առավել օպտիմալ լուծումից՝ սա նաև մի շարք այլ խնդիրներ կլուծի, ինչից մշտապես բողոքում են թե՛ երևանցիները, թե՛ քաղաքի հյուրերը:

  14.  Անչափ կարևոր խնդիր է Երևանի և մոտակա քաղաքների կապը: Այդ քաղաքները զարգանալու որևէ ռեսուրս չունեն ու հենց մայրաքաղաքի համար են դառնալու պրոբլեմ: Ուստի, Երևանը օրգանապես պետք է կապել հարակից քաղաքներին՝ որոշ պետական հաստատություններ տեղափոխելով այդ քաղաքներ:

Սիրելի երևանցիներ, միայն առաջին հայացքից են Երևանի խնդիրիները թվում բարդ լուծելի: 
Հավատացե’ք, կամքի, նվիրումի, աշխատասիրության, ազնիվ և խելացի մոտեցման դեպքում բոլոր խնդիրիները լուծելի են:
Եթե ուզում ես հասնել առավելագոujն արդյունքի, ապա պետք է իրագործել հնարավորությունների առավելագույնը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն