«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հանդիպել է ՄԻՊ թեկնածուի հետ. ԲՀԿ խմբակցության քարտուղար

02/17/2016

Այսօր Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավորները հանդիպեցին Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Արման Թաթոյանի հետ: Անդրադարձ կատարվեց երկրում մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքացիական հասարակության և իրավական այլ բնագավառների վերաբերյալ մի շարք հարցերի: ԲՀԿ խմբակցությունը ներկայացրեց այս և հասարակությանը հուզող մի շարք այլ հարցերի վերաբերյալ իր մտահոգություններն ու դիտարկումները: Հանդիպման ընթացքում ծանոթացանք ոլորտի և ոլորտի խնդիրների ու բացերի վերաբերյալ Արման Թաթոյանի մոտեցումներին և խնդիրների լուծման հնարավոր տարբերակներին: Ինչ վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության քվեարկությանը, Բարգավաճ Հայաստան խմբակցությունը դեռ վերջնական որոշում չի կայացրել և որոշումով հանդես կգա խմբակցության առաջիկա նիստից հետո: