«Բարգավաճ Հայաստան». ԱԺ-ի բարոյական պարտքն է ճանաչել Իրաքում եզդիների ցեղասպանությունը
Հայաստանի խորհրդարանի բարոյական պարտքն է՝ ճանաչել Հյուսիսային Իրաքում իրականացված եզդիների ցեղասպանությունը: Այս մասին ՀՀ Ազգային ժողովի դեկտեմբերի 5-ի նիստում հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ հաջորդ տարեսկզբից պատգամավորները լիարժեք նիստեր չեն անցկացնելու, քանի որ զբաղված են լինելու նախընտրական քարոզչությամբ: Այդ պատճառով հարկավոր է այդ մասին հայտարարություն ընդունել մինչեւ այս տարեվերջ:
«Դա մեր բարոյական պարտքն է»,- ընդգծել է Նաիրա Զոհրաբյանը:
Ի պատասխան՝ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը խոստացել է հարցը քննարկել համապատասխան խորհրդարանական հանձնաժողովի նախագահի հետ: