«ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԿՍԱՏԱՐԻ ԲՀԿ-ԻՆ

03/13/2012

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց «Արդարության երաշխավոր» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ:

Կազմակերպության ներկայացուցիչների նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպման նպատակը ԲՀԿ-ին սատարելու և միասնաբար նախանշված ծրագրերը կյանքի կոչելու պատրատակամության ազդարարումն էր:




Ողջունելով ներկաներին՝ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ գալիք խորհրդարանական ընտրությունները շատ կարևոր են մեր երկրի համար, քանի որ կկանխորոշվի Հայաստանի մի քանի տարիների ապագան:


«Օգտագործելով կազմակերպության ներկայացուցիչների իրավաբանական գիտելիքները, հնարավոր է հասնել յուրաքանչյուր քաղաքացու քվեի հասցեականության ապահովմանը: Մեր ժողովուրդը աշխատող և պայքարող է, պետք է ստեղծել պայմաններ, որ մարդիկ կարողանան աշխատել և արժանավայել պահել իրենց ընտանիքները»,- շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ ընդգծեց Գագիկ Ծառուկյանը: