Լուրեր

ԲՀԿ-ի հետ կան ընդհանուր շահեր. Լյուդմիլա Սարգսյան
09/01/2016
Պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի Վերակազմյալ ՍԴՀԿ-ն աշնանը սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում աջակցելու է Նաիրա Զոհրաբյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Tert.am-ի հետ զրույցում Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ բավական երկար ժամանակ էր, ինչ ՎՍԴՀԿ-ն մտորումների մեջ էր, թե...
ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ-ն չի սատարի ՀՀԿ-ական թեկնածուների
08/31/2016
ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանն ասաց, որ առաջիկա ՏԻՄ ընտրություններում 86 համայնքում ԲՀԿ-ն ունեցել է առաջադրումներ, որոշ համայնքներում էլ սատարում են անկուսակցական թեկնածուների: Այսօր «Մեդիա կենտրոնում» պարոն Էնֆիաջյանն ասաց, որ այս ՏԻՄ ընտրություններն իր համար առանձնահատուկ են. «Առաջին անգամ...
ԲՀԿ-ն հեռացրեց ԲՀԿ Մասիսի տարածքային խորհրդի նախագահին
08/31/2016
Այսօր տեղի ունեցավ ԲՀԿ Մասիսի տարածքային խորհրդի նիստը: Նիստը որոշեց ԲՀԿ Մասիսի տարածքային խորհրդի նախագահի պաշտոնից և ԲՀԿ-ի շարքերից հեռացնել ԲՀԿ Մասիսի խորհրդի նախագահ Կարապետ Օհանյանին: Խորհրդի որոշման մեջ նշված է, որ Կարապետ Օհանյանը, խախտելով կուսակցության որոշումը, այսօր առավոտյան...
ԲՀԿ-ն «Նաիրիտի» կողոպտման դեմ օրինագիծ կներկայացնի
08/30/2016
ԲՀԿ-ն կներկայացնի «Նաիրիտ» քիմգործարանի պահպանման ու այնտեղ ներդրումներ ներգրավելու մասին օրինագիծ: Այս մասինNEWS.am-ի թղթակցին հայտնել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը: Նրա խոսքով օրինագիծը կառաջարկի երաշխիքներ այն մասին, որ գործարանի ունեցվածքը չվաճառվի, այլ պահպանվի...
Քվեարկված ցուցակների հրապարակումը չի կարող փոխարինել էլեկտրոնային համակարգին․ Միքայել Մելքումյան
08/29/2016
Քվեարկված ցուցակների հրապարակումը չի կարող փոխարինել էլեկտրոնային համակարգին։ Այս մասինNEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանն՝ անդրադառնալով ԿԸՀ-ի այսօրվա որոշմանը, որով չեղյալ համարվեց 4+4+4 ձեւաչափով հաստատված Ընտրական օրենսգրքում ընդգրկված...
ԲՀԿ-ի կողմից Վարդեւան Գրիգորյանի առաջադրումը անհամեմատ դժվարացրեց ընտրական գործընթացը. ՀՀԿ-ական պատգամավոր
08/27/2016
Գյումրիի քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ-ի կողմից Վարդեւան Գրիգորյանի առաջադրումը անհամեմատ բարդացրեց ընտրական գործընթացը: Այս կարծիքը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր, Գյումրիում ՀՀԿ-ի տարածքային կառույցներից մեկի պատասխանատու Սուքիաս Ավետիսյանը: Նշենք, որ Գյումրիում ԲՀԿ-ն...
«Որոշ գյուղերի պե´տք է տալ սահմանապահի կարգավիճակ». Նաիրա Զոհրաբյանը պարզաբանում է խնդրի էությունը
08/27/2016
ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ Տավուշի մարզի Նորաշեն համայնքի բնակիչները պատգամավորների առջև բարձրացրել են սահմանամերձ համայնքը սահմանապահ ճանաչելու հարցը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը դրական գնահատեց նորաշենցիների պահանջը. «Շատ ճիշտ են արել»,- ընդգծեց պատգամավորը:...
ԲՀԿ-ն Ախուրյանում թեկնածու առաջադրեց
08/26/2016
Քիչ առաջ ավարտվեց ԲՀԿ Ախուրյանի տարածքային խորհրդի նիստը: Խորհուրդը միաձայն որոշեց հոկտեմբերի 2-ին  կայանալիք Ախուրյանի համայնքապետի ընտրություններում համայնքապետի թեկնածու առաջադրել Կարեն Սերգոյանին: ԲՀԿ քաղխորհուրդն հաստատել է ԲՀԿ Ախուրյանի տարածքային խորհրդի որոշումը: ԲՀԿ մամուլի...
ԲՀԿ-ն քննարկել է Նաիրիտի եւ Վանաձոր-Քիմպրոմի խնդիրները
08/26/2016
Այսօր ԲՀԿ խմբակցությունը նախաձեռնել էր քննարկում, որին մասնակցում էր նաեւ Էներգետիայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանը։ Քննարկվել են հանրապետության կարեւորագույն արդյունաբերական ձեռնարկությունների՝ Նաիրիտի եւ Վանաձոր-Քիմպրոմի վերագործարկման հնարավորությունները եւ նշյալ ձեռնարկությունների...
Գյումրիում եւ Մասիսում ԲՀԿ-ական թեկնածուներին սկսել են «նեղել»
08/24/2016
Մասիսում իշխանությունը գործի է դրել ճնշումների մեխանիզմը: Հիշեցնենք, որ աշնանը Արարատի մարզի Մասիս քաղաքում եւս քաղաքապետի ընտրություններ են, հիմնական մրցակիցներն են ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի թեկնածուները`Դավիթ Համբարձումյանը եւ Կարո Օհանյանը: Վերջինս ԲՀԿ տարածքային կառույցի ղեկավարն է: Քիչ առաջ Aravot.am-ի...

Pages