ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցությունների հայտարարությունը
Երեկ, ՀՀ ԱԺ լիագումար նիստի մեկնարկին, ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հարց բարձրացրեց, որպեսզի Հայաստանի խորհրդարանը պաշտոնապես անդրադառնա ՙԻսլամական պետությու՚ն ահաբեկչական կազմակերպության կողմից եզդի ազգաբնակչության հանդեպ կատարվող ոճրագործություններին։
Այսօր նշյալ հարցի վերաբերյալ ԱԺ նախագահի մոտ տեղի ունեցած աշխատանքային քննարկման արդյունքում ՀՀ ԱԺ բոլոր քաղաքական խմբակցությունների ստորագրությամբ ընդունվեց համատեղ հայտարարություն, ուր ասվում է.
ՀՀ ԱԺ խմբակցությունների հայտարարությունը
Հայաստանի իշխանությունների, Հայաստանի հանրապետության Ազգային ժողովի և ԱԺ-ում ներկայացված խմբակցությունների մշտական ուշադրության կենտրոնում են Սիրիայի և Իրաքի` այսպես կոչված <<Իսլամական պետություն>> ահաբեկչական կազմակերպության կողմից կրոնական և ազգային փոքրամասնությունների հանդեպ իրականացված զանգվածային ոճրագործությունները:
Խիստ մտահոգիչ են ծայրահեղականների կողմից Իրաքի եզդիների նկատմամբ իրականացվող հանցագործություններն ու բռնությունները, ինչի արդյունքում եզդի ազգաբնակչության մի ստվար հատված անհապաղ հումանիտար աջակցության կարիք ունի:
ՄԱԿ-ում, միջազգային այլ կազմակերպություններում Հայաստանի ներկայացուցչություններն ու խորհրդարանականները բազմիցս բարձրաձայնել են կատարվածի անթույլատրելիության և մարդասիրական աջակցության ապահովման անհրաժեշտության մասին:
Հայաստանի հանրապետության Ազգային ժողովում ներկայացված խմբակցությանները կիսում են եզդի ժողովրդին պատուհասած ցավը և վստահեցնում, որ միջազգային բոլոր ատյաններում շարունակելու են բարձրաձայնել կատարվող բռնություններին վերջ դնելու ահրաժեշտությունը, և այդ նպատակով օգտագործելու են բոլոր հնարավորությունները:
<<Հայաստանի Հանրապետական>> խմբակցություն
<<Բարգավաճ Հայաստան>> խմբակցություն
<<ՀԱԿ>> խմբակցություն
<<ՀՅԴ>> խմբակցություն
<<Օրինաց երկիր>> խմբակցություն
<<Ժառանգություն>> խմբակցություն