Առողջ մարմնում՝ առողջ հոգի

06/03/2026

.

✅ Պրոֆեսիոնալ և սիրողական սպորտի զարգացում,
✅ Թմրամիջոցների տարածման ու թմրամոլության դեմ տոտալ և խիստ պայքար,
✅ Առողջապահության ապահովագրման առավել արդյունավետ և ճիշտ հաշվարկված համակարգ, որի պարագայում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կկարողանա ստանալ երաշխավորված և բարձրակարգ բուժօգնություն ամբողջ կյանքի ընթացքում։
. 2029-ից սկսած յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի ծնված օրվանից ավտոմատ կերպով պիտի ստանա առողջապահական երկու հատուկ հաշիվներ՝
ա) 1,5 միլիոն դրամի չափով վիրաբուժական միջամտությունների համար, այդ թվում՝ վիրահատություններից առաջ լաբորատոր հետազոտությունների համար,
բ) 1 միլիոն դրամի չափով՝ ընթացիկ ոչ վիրահատական բուժումների համար:
✅ ՀՀ քաղաքացիներն այս համակարգի ներդրման դեպքում վճարում են իրենց բուժման ծախսերի 30 տոկոսը: Մնացած 70 տոկոսը կֆինանսավորվի վերը նշված հաշիվներից։
✅ Թոշակառուները և մինչև 18 տարեկանները պետք է բուժվեն ամբողջովին անվճար (հիվանդությունների և հետազոտությունների ցանկը կներկայացվի նորմատիվ իրավական ակտերով)՝ դեղերի անհրաժեշտ ցանկի անվճար հատկացման տարբերակով։
✅ Բժիշկների և բուժաշխատողների համար ապահովել արժանապատիվ, իրենց աշխատանքային ծանրաբեռվածությանը համարժեք աշխատավարձ։ Մեր սկզբունքային մոտեցումն է. առողջապահության բարեփոխումները չպետք է լինեն բուժաշխատողների եկամտի հաշվին։ Առողջապահության ապահովագրությունը պետք է ապահովության զգացում տա թե´ հիվանդներին, թե´ բուժաշխատողներին։