Գյուղերում ապրող մեր հայրենակիցները ցանկանում են, որ իրենց ձայնը լսելի լինի․ Գագիկ Ծառուկյան

03/27/2026

Արմավիրի մարզում հանդիպումները շարունակվում են։
Մուսալեռ, Արևաշատ և Պտղունք համայնքներում մարդիկ անկեղծորեն ներկայացնում են իրենց հուզող խնդիրները՝ սոցիալական պայմաններից ու գյուղատնտեսությունից մինչև սպորտային ենթակառուցվածքների ստեղծման անհրաժեշտություն։
Գյուղերում ապրող մեր հայրենակիցները ցանկանում են, որ իրենց ձայնը լսելի լինի, իսկ բարձրաձայնած խնդիրները ստանան հստակ և գործնական լուծումներ։