«ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

02/13/2012

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը շարունակում է աջակցել մշակույթի տարբեր ոլորտների զարգացմանը:

Այս անգամ համագործակցության հուշագիր ստորագրվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի և Հայաստանի վաստակավոր արտիստ, դաշնակահարուհի Անահիտ Ներսիսյանի միջև:






Համատեղ գործակցությամբ նախատեսվում է թողարկել ձայներիզ, որը կներառի հայ մեծանուն կոմպոզիտորների կողմից ստեղծագործած մանկական դաշնամուրային կատարումները:

Ձայնասկավառակները կտրամադրվեն հանրապետության մարզերում և մայրաքաղաքում գործող երաժշտական դպրոցներին, ուսումնարաններին, ինչպես նաև Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ձայնադարանին: