ԵՐԵՎԱՆԻ ԱՐԱՐԱՏ ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏԻՆ ՀԱՆՁՆՎԵՑ «ԿՈՇԵՐԻ» ՍԵՐՏԻՖԻԿԱՏ

02/12/2012

Հրեա փորձագետների մասնակցությամբ, մի քանի ամիս շարունակվող տևական գործընթացից հետո, Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատին հանձնվեց հրեական «Կաշրուտ» ստանդարտի «Կոշերի» սերտիֆիկատը:

«Կոշերի» սերտիֆիկատը վկայում է այն մասին, որ ապրանքատեսականին պատրաստված է սննդի օգտագործման բոլոր կանոներին համապատասխան:







«Մեր նպատակն է բարձրակարգ արտադրանքի թողարկումը: Դուք մասնակցել եք խաղողի բերքի մթերումից մինչև շշալցման գործընթացին, անձամբ վերահսկել եք ողջ արտադրության պրոցեսը և համոզվել, որ այս կոնյակը լավագույնն է», - իր խոսքում ընդգծեց Գագիկ Ծառուկյանը: