«ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՄԲ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ԴԱՍԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ՀԱՄԵՐԳՆԵՐ
02/10/2012
Այսօր «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի և Երևանի պետական կամերային երգչախմբի միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր:
Հուշագրի շրջանակներում կֆինանսավորվի կամերային երգչախմբի համերգների շարք, կհնչեն հայկական և արևմտաեվրոպական կոմպոզիտորների դասական ստեղծագործություններ, հոգևոր գործեր, ինչպես նաև ժամանակակից ստեղծագործություններ: