ԵՎՍ 1000 ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՀԱՄԱԼՐԵՑԻՆ ԲՀԿ ՇԱՐՔԵՐԸ

01/31/2012

«Կենտրոն» վարչական շրջանի շուրջ 1000 բնակիչներ միացան «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Նրանց շարքերում բազմաթիվ են ինչպես երիտասարդները, այնպես էլ կյանքի տարբեր բնագավառներում կայացած վաստակավոր մասնագետները:

«Անվերապահորեն կատարել պարտականությունները և բարձր պահել կուսակցականի պատիվը»,- կուսակցական դառնալու ճանապարհը մեկնարկում է հանդիսավոր երդման արարողությամբ:

Նորաթուխ կուսակցականներն իրենց անդամատոմսերը ստացան անձամբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանից՝ հաստատակամություն հայտնելով, որ կծառայեն ի նպաստ և ի բարօրություն մեր երկրի բարգավաճման: 







«Քաղաքական այս որոշումը դուք կայացրել եք ինքներդ ձեզ համար, ձեր և ձեր ընտանիքների ապագան ավելի լավը դարձնելու համար: Իսկ եթե ամուր է ընտանիքը, ապա ամուր է նաև պետությունը»,- իր շնորհավորական խոսքում նշեց Գագիկ Ծառուկյանը: