«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Սիրելի՛ հայրենակիցներ,
ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով: Մաղթում եմ բոլոր հայ ընտանիքներին սեր, խաղաղություն և համերաշխություն:
Գալիք 2012 թվականը թող լինի մեր ազգի ու պետության հզորացման, բարօրության ու բարգավաճման տարի:
Անցնող 2011 թվականը հայ ժողովրդի համար տքնաջան աշխատանքի, նոր սպասումների, նոր ակնկալիքների տարի էր: Մեր ժողովուրդը մեծ սպասելիքներ ունի իր իշխանություններից: Բոլորն էլ ցանկանում են արժանապատիվ կյանքով ապրել, ունենալ բարեկեցիկ ու բարգավաճ ընտանիք: Հայ հասարակության մեջ գերիշխող պետք է լինեն համերաշխությունը, հանդուրժողականությունն ու հարգանքը միմիյանց հանդեպ:
Սիրելի հայրենակիցներ, համոզված եղեք, որ ամեն ինչ լավ է լինելու: Մենք միասնաբար, համատեղ ջանքերով հասնելու ենք մեր նպատակներին՝ կառուցելու ենք հայրենի բարգավաճ երկիրը, ունենալու ենք հզոր պետություն, զարգացող տնտեսություն, բարեկեցիկ ընտանիք: Ես վստահ եմ, որ գալիք 2012 թվականը մեզ համար լինելու է նորանոր հաղթանակների, ձեռքբերումների ու առաջընթաց զարգացման տարի: Սիրելի հայրենակիցներ,կրկին ու կրկին շնորհավորելով Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով, մաղթում եմ մեր ժողովրդին խաղաղություն, առողջություն, բարեկեցություն և բարգավաճում:
Աստված պահապան լինի ձեզ և ձեր ընտանիքներին:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյան