ԲՀԿ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՄԵԾԱՐՄԱՆ ՏԱՐԵՄՈՒՏԻ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ

12/26/2011

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ իրականացվող, արդեն ավանդույթ դարձած, բժշկական բարեգործական ակցիան այս տարի ևս հաջողությամբ ավարտվեց: 2 ամսվա ընթացքում բուժակցիային մասնակցեցին 100 հազարավոր քաղաքացիներ ողջ հանրապետությունից և տասնյակ հազարավոր քաղաքացիներ մայրաքաղաքից:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր մասնակցեց
նախաձեռությունը կյանքի կոչած բժիշկների մեծարման տարեմուտի միջոցառմանը:






Գագիկ Ծառուկյանը ողջունեց և շնորհակալություն հայտնեց
մասնագետներին: Իր խոսքում ԲՀԿ նախագահը, մասնավորապես, նշեց, որ բարեգործական
ակցիան տարիներ շարունակ, ավանդաբար, կազմակերպվում է` ընդգծելով, որ
նախաձեռնությունը կապ չունի ընտրությունների հետ և կազմակերպվելու է այնքան
ժամանակ, մինչև հանրությունը դրա կարիքը չունենա: