ՀԱՕԿ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

12/24/2011

Երեկ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն այցելեց Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ:

Գագիկ Ծառուկյանը տեղում ծանոթացավ կատարված աշխատանքներին: Մշտական հովանավորչության այս փուլում վերանորոգվել և կահավորվել են անատոմիայի, ֆիզիկական դաստիարակության, տեսության և մեթոդիկայի լսարանները:

Շրջայցից հետո տեղի ունեցավ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի խորհրդի հաշվետու նիստը, որը վարեց խորհրդի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Կատարված աշխատանքները գնահատվեցին բավարար, հաստատվեց նաև բուհի հաջորդ տարվա բյուջեն: