ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԹԻԿ

12/20/2011

Շիրակի մարզի Արթիկ քաղաքում Գագիկ Ծառուկյանին դիմավորեցին հազարավոր բնակիչներ:

Արթիկում Գագիկ Ծառուկյանը մասնակցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մուշեղ Պետոյանի ընտանիքի կողմից քաղաքին նվիրված քրիստոնեական Սուրբ Խաչի օծման արարողությանը:

Այնուհետ Գագիկ Ծառուկյանը հանդիպեց քաղաքի հարյուրավոր բնակիչների հետ, ովքեր միավորվել էին համալրելու ԲՀԿ շարքերը, և անձամբ շնորհեց կուսակցական անդամատոմսեր:

«Անվերապահորեն կատարել պարտականությունները և բարձր պահել կուսակցականի պատիվը»,- հոտընկայս երդմամբ և բուռն ծափողջույններով են նորաթուխ կուսակցականները ամրագրում  ԲՀԿ գաղափարախոսությանը հավատարիմ մնալու իրենց որոշումը:

Գագիկ Ծառուկյանը շնորհավորեց և ողջունեց արդեն կուսակից արթիկցիներին՝ ընդգծելով, որ քաղաքականությամբ զբաղվող մարդը լիարժեք պետք է հասկանա, որ այդ օրվանից պատասխանատու է հանրության առջև և պարտավոր է մտածել իր ժողովրդի, պետության և պետականության մասին:


«Միշտ ձեր կողքին եմ և ձեր վստահությունն ու հավատքը սրբության պես պահելու, պահպանելու եմ: Մեր խոսքը գործ է, մշտապես առաջնորդվել ենք այս կարգախոսով և այսուհետ ևս շարունակելու ենք աշխատել նույն ոգով ու ապագան ավելի լավը դարձնելու հաստատակամությամբ»,-ամփոփեց «Բարգավաճ Հաաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: