ԲՀԿ ԱՐԱԲԿԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆՈՐԱՄՈՒՏԸ
«Բարգավաճ Հայաստան»
կուսակցության Երևանի Արաբկիր վարչական շրջանի համայնքային կազմակերպության
գրասենյակի նորամուտը նշանավորվեց
Գագիկ Ծառուկյանի այցելությամբ:
ԲՀԿ առաջնորդը ծանոթացավ
նորաբաց գրասենյակի պայմաններին և իր բարձր գնահատականը տվեց կատարված աշխատանքին:
Նշվեց, որ առկա են կուսակցական աշխատանքի կազմակերպման, համայնքի բնակիչների
ընդունելության համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները:
Գագիկ Ծառուկյանի
մասնակցությամբ անցկացվեց աշխատանքային հանդիպում կուսակցական խորհրդի անդամների
հետ:
«Մենք հավատում ենք մեր սկզբունքին, մեր ծրագրին, մեր
գործին: Պետք է լինի հավասարություն, արդարություն, հանդուրժողականություն, համերաշխություն
և մրցակցություն: Կա փորձառություն և կան
շատ անելիքներ, մենք պատրաստ ենք դիմագրավել բոլոր մարտահրավերներին: Այսօր ժողովուրդը և’ վստահում է, և’ հավատում է, և’ հույս է
կապում: Յուրաքանչյուրդ պետք է կարողանա ստանձնած պարտավորություններին տեր
կանգնել, պահել և պահպանել: Առջևում համակարգված և միասնական աշխատանքի
շրջանն է»,- կուսակցականների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց Գագիկ Ծառուկյանը: