ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԱԿՑԻԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑԵՑ 6000 ԲՆԱԿԻՉ

11/21/2011
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հանրապետության ողջ տարածքում շարունակում են իրագործել բժշկական բարեգործական ակցիան:

Երևանից ժամանած բժիշկները իրենց մասնագիտական առաքելությունն են շարունակում Արարատի մարզում:

Արարատի մարզի  բուժզննումների ժամանակ հետազոտվել է շուրջ 6000 քաղաքացի: Նրանցից  4000-ը ստացել է անվճար օպտիկական ակնոցներ:
Բժիշկները 1800 հիվանդի ուղեգրել են Երևան՝ անվճար, խորացված հետազոտման:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մասնագետները հաջորդիվ կայցելեն Արմավիրի մարզ: