Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցությունը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտության և Գագիկ Ծառուկյանի կալանավորման վերաբերյալ

10/01/2020

 

Կոմունիստական կուսակցությունների միություն-Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցությունը մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության սանձազերծման, շփման գծի անդադար հրետակոծության կապակցությամբ, որը հանգեցրել է մարդկային զոհերի, ներառյալ խաղաղ բնակչության շրջանում, նաև կոչ է անում կողմերին անհապաղ դադարեցնել կրակը և բանակցություններ սկսել իրավիճակի կայունացման համար: Միևնույն ժամանակ, Հարավային Կովկասի տարածաշրջանում ապակայունացման աճող սպառնալիքի ֆոնին ընդգծում ենք մեր խիստ մտահոգությունը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի զարգացման վերաբերյալ: Հանրապետության իշխանությունների կողմից իրենց հակառակորդների և քննադատողների բռնի հետապնդումների շարունակական արշավը որևէ արդարացում չունի: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակի և նրա դեմ հարուցված քրեական գործի մասով ավելի վաղ դատարանն արդեն ցուցադրել է իր անկախությունը և չի ձերբակալել Գագիկ Ծառուկյանին: Այժմ մենք տեսնում ենք, որ իշխանություններին հաջողվել է պարտադրել իրենց որոշումը, և այս տարվա սեպտեմբերի 25-ին նրա ձերբակալությունը ,նրա դեմ հարուցված քրեական գործի հետ մեկտեղ, քաղաքական դրդապատճառներ ունի: Ժամանակակից և ազատ ժողովրդավարական հասարակությունում նման գործողություններն անընդունելի են: Մենք պահանջում ենք անհապաղ ազատ արձակել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների զարգացման մշտական ջատագով Գագիկ Ծառուկյանին, նաև դադարեցնել տեղեկատվական հետապնդումները և սպառնալիքները ԲՀԿ գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանի և կուսակցության քաղխորհրդի մյուս անդամների նկատմամբ: Մենք կարևորում ենք խոսքի ազատության, կամքի արտահայտման և քաղաքական գործընթացներին քաղաքացիների մասնակցության անվիճելի պահպանման անհրաժեշտությունը:

Կենտրոնական կոմիտե ԽՄԿԿ

https://bit.ly/34aTFc0