Սերգեյ Նեւերովի անդրադարձը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը
Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի Եդինայա Ռոսիա խմբակցությունը մտահոգությամբէ հետեւում կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ձերբակալելու շուրջ Երեւանում տեղի ունեցող իրադարձություններին։ Մենք Գագիկ Կոլյաևիչ Ծառուկյանին ճանաչում ենք որպես Ռուսաստանի Դաշնության ընկեր, քաղաքական գործիչ, որը ջանքեր չի խնայել Ռուսաստանի և Հայաստանի միջև կապերն ամրապնդելու համար: 2008 թվականից ի վեր Եդինայա Ռոսիա և Բարգավաճ Հայաստան կուսակցությունները արդյունավետորեն աշխատում են Համագործակցության համաձայնագրի հիման վրա: ԲՀԿ տարածքային գրասենյակներում կատարված խուզարկությունները, կուսակցական ակտիվիստների հարցաքննությունները, Ծառուկյանի դեմ քրեական գործ հարուցելը, պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելը և կալանավորումը կարող են համարվել ընտրովի արդարադատության դրսևորում, ազդեցիկ հայ քաղաքական գործչի կանխակալ հետապնդում և հանրապետության առաջատար ընդդիմադիր կուսակցություններից մեկի նկատմամբ բացահայտ ճնշում: Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ ձեռնարկված գործողությունները հակասում են երկրի իշխանությունների հայտարարություններին օրենքի գերակայության և մարդու իրավունքների ապահովման մասին, և չեն նպաստում Հայաստանի ներքաղաքական և սոցիալական կայունության պահպանմանը: Մենք հույս ենք հայտնում, որ հարցը կլուծվի խստորեն իրավական հարթության վրա ՝ քաղաքական բազմակարծության սկզբունքների և հասարակական գործունեություն իրականացնելու ազատության հարգանքի հիման վրա, - ասել է ՌԴ Պետդումայի Եդինայա Ռոսիա խմբակցության ղեկավար Սերգեյ Նեւերովը: