ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԲՀԿ ՇԱՐՔԵՐԻ ՀԱՄԱԼՐՈՒՄԸ

11/17/2011
Գիտություն, կրթություն, մշակույթ, սպորտ. այս տարբեր ոլորտներ ներկայացնող մարդիկ քաղաքականություն մտնելու պատասխանատու որոշում են կայացրել:
Այսօրվանից նրանք ընդգրկվում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շարքերը՝ կիսելով կուսակցական գաղափարախոսությունը և ձգտելով աշխատել մեր երկրի բարգավաճման համար:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, ողջունելով նոր կուսակցականներին, նշում է, որ դահլիճում հավաքված են աշխատելու և արարելու մեծ ցանկություն ունեցող մարդիկ, և միասնաբար, թիմային աշխատանքով են հաղթահարվում բոլոր դժվարությունները:
«Հավասար հնարավորություններ և աշխատանքի բարձր գնահատական. սա է ընկած մեր գործունեության հիմքում», - ընդգծում է Գագիկ Ծառուկյանը: