ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

11/17/2011

Սիրելի ուսանողներ,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ: Սա մի հրաշալի տոն է, որը միավորում է միլիոնավոր երիտասարդների ամբողջ աշխարհում: Երիտասարդներ, ովքեր կարևորում են ուսումը, գիտելիքն ու կրթությունը իրենց կյանքի նպատակներին հասնելու գործում: Ուսանողությունը մեր երիտասարդության առավել ակտիվ, նախաձեռնող, սեփական իրավունքների և ազատությունների համար պայքարող հատվածն է: Որքան մենք շատ ունենանք բանիմաց, գրագետ ու պատրաստված երիտասարդներ, այնքան շուտ կարող ենք Հայաստանը դարձնել հզոր, բարեկեցիկ ու բարգավաճ երկիր:

Սիրելի ուսանողներ, դուք եք մեր երկրի ապագան, ու ես վստահ եմ, որ այդ ապագան փայլուն է լինելու: Հարկավոր է միայն կամք, ձգտում և աշխատասիրություն՝ ձեր բոլոր նվիրական երազանքների իրականացման գործում:

Նորից ու նորից շնորհավորում եմ Ձեզ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ, մաղթում եմ բոլորիդ երջանկություն, ուսման մեջ, գիտության և կրթության ասպարեզներում նորանոր հաջողություններ:

«Բարգավաճ Հայաստան»
կուսակցության նախագահ
Գագիկ Ծառուկյան