ԲՀԿ ԵՄ նախաձեռնությամբ անցկացվել է «Ուսանողական համագործակցություն» խորագրով համաժողով
10/21/2019
Ուսանողների միջազգային օրվան` նոյեմբերի 17-ին ընդառաջ, ԲՀԿ Երիտասարդական միության նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Ուսանողական համագործակցություն» խորագրով համաժողով, որին մասնակցել են Հայաստանի պետական և ոչ պետական առաջատար բուհերի ուսանողական խորհուրդների ղեկավարներն ու ներկայացուցչները: Համաժողովի նպատակն է քննարկել կրթական ոլորտում, մասնավորապես, բուհերում առկա խնդիրները, գտնել միասնական լուծումներ, մշակել օրենսդրական նախաձեռնություններ և ներկայացնել ԱԺ: