Ն.Զոհրաբյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է «Չինաստան-Կենտրոնական Ասիա» 7-րդ համաժողովին

10/21/2019

Հոկտեմբերի 18-20-ը Չինաստանի Գուանսի նահանգում տեղի է ունեցել «Չինաստան-Կենտրոնական Ասիա» համագործակցության 7-րդ համաժողովը, որին մասնակցել է նաև Հայաստանի պատվիրակությունը՝ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ:Համաժողովի ընթացքում քննարկվել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը պատմական Մետաքսի գոտու երկրների ներգրավվածության և 21-րդ դարի թվային Մետաքսի ճանապարհ ստեղծելու հարցերը: Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է Հայաստանի դերը պատմական Մետաքսի ճանապարհում և խոսել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրում մեր երկրի հնարավորությունների և ներգրավվածության մասին: Նաիրա Զոհրաբյանը մասնակցել է նաև «Չինաստան-Միջին Ասիա» Կանանց 1-ին ֆորումին:Պատգամավորը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անունից Չինաստանի Կոմունիստական կուսակցության պատվիրակությանը հրավիրել է Հայաստան: