«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, նոր ուսումնական տարվան ընդառաջ, շարունակում է անակնկալները հանրապետության տարբեր մարզերում բնակվող աշակերտներին: Գեղարքունիքի մարզի Լճափ համայնքի և մարզկենտրոն Գավառի առաջին դասարանցիներին հիմնադրամը պայուսակներ և անհրաժեշտ գրենական պիտույքներ է նվիրել: Իսկ դրանք երեխաներին հանձնել են ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները և խոստացել՝ լավ սովորելու դեպքում անակնկալները Գագիկ Ծառուկյանի կողմից շարունակվելու են: